Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուսաստանը հայտարարել է Հալեպում միակողմանի 8-ժամյա հրադադարի մասին

Ռուսաստանը հայտարարել է Հալեպում միակողմանի 8-ժամյա հրադադարի մասին
18.10.2016 | 11:36

Ռուսաստանը հայտարարել է Հալեպում միակողմանի 8-ժամյա հրադադարի մասին, սակայն նշել, որ ավելի տևական «մարդասիրական դադարը» պահանջում է որոշ փոխադարձ պայմանավորվածություններ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ավարտին։

Երկուշաբթի ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, որ հոկտեմբերի 20-ից ռուս և սիրիացի զինվորականները մարդասիրական դադարներ կսահմանեն Հալեպի մարտական գործողություններում։ Այդ նպատակով կկազմակերպվի ութ մարդասիրական միջանցք, որից 6-ը՝ քաղաքացիական անձանց համար։
Պետդեպը Ռուսաստանի որոշումն անվանել է «լավ, սակայն ուշացած որոշում»։

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ